Երևանում՝ 11:07,   12 Հունիս 2024

«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա 2024-ին Թուրքիայում

«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա 2024-ին 
Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «3+3» ձևաչափով արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում 2024 թվականի առաջին կեսին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:

«Այդ ամենը կհամակարգեն մեր թուրք գործընկերները, որոնք կհյուրընկալեն նախարարների երկրորդ հանդիպումը, որը նախատեսված է հաջորդ տարվա մոտավորապես առաջին կիսամյակում», - ասել է նա լրագրողներին:

Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Թեհրանում կայացել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am