Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Իրանի նախագահը ծրագրում է այցելել Թուրքիա

Իրանի նախագահը ծրագրում է այցելել Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ծրագրում է շուտով այց կատարել Թուրքիա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Անկարայում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում։

«Մոտ ժամանակներս մենք կանցկացնենք Համագործակցության բարձրագույն հանձնաժողովի նիստ, որպեսզի ավելի շատ կենտրոնանանք սահմանների անվտանգության վրա», - նրա խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։

Աբդոլլահիանը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ կարող է տեղի ունենալ այդ այցը։

Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի նախագահի վարչակազմը հայտնել էր, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսով քննարկել է պաղեստինաիսրայելական հակամարտությունը և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հակամարտությունը թուլացնելու համար:

Իրանի ԱԳՆ ղեկավարը Թուրքիա է ժամանել Կատարից, որտեղ բանակցություններ է վարել, այդ թվում՝ պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Աբդոլլահիանը և Ֆիդանը քննարկել են պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում վերջին իրադարձությունները և հրադադարի ռեժիմի հասնելու ուղիները, ինչպես նաև երկկողմ համագործակցության հարցեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am