Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Հայաստանի հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար հատկացումները կրկնապատկվելու են

Հայաստանի հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար 
հատկացումները կրկնապատկվելու են

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  2024 թվականի պետական բյուջեով հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար նախատեսվում է ծախսել 1 միլիարդ 159 միլիոն դրամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Կապիտալ ծախսերի հաջորդ ուղղությունը, որը ցանկանում եմ ընդգծել, հուշարձանների ոլորտին է վերաբերվում, որտեղ ունենք 2024 թվականի համար ռեկորդային ցուցանիշներ. հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգման համար նախատեսում ենք ծախսել 1 միլիարդ 159 միլիոն դրամ, որը կրկնակի ավելի է 2023 թվականի համեմատ։ Ընդ որում, ասեմ, որ 2023 թվականին արդեն իսկ էական աճ է գրանցվել՝ ավելի քան 600 միլիոն դրամ, որը ևս նախորդ տարիների համեմատ էական ավելացում էր»,- ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ 13 հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգման աշխատանքներ են իրականացվելու, ինչպես նաև 9-ը հուշարձանների գիտանախագծային փաստաթղթերի կազմման, ներառյալ պեղումների աշխատանքներ են իրականացվելու։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am