Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Հայաստանի տարբեր բուժհաստատություններում բուժում է ստանում ԼՂ-ում ռազմական գործողություններից և վառելիքի պահեստի պայթյունից տուժած 113 անձ

Հայաստանի տարբեր բուժհաստատություններում բուժում է ստանում ԼՂ-ում 
ռազմական գործողություններից և վառելիքի պահեստի պայթյունից տուժած 113 
անձ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարբեր բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և Ստեփանակերտի մոտակայքում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 113 անձ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 3-ին հումանիտար կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

«Այս պահին  19 բուժառու բուժում է ստանում արտերկրում։ Նրանց բոլորի մոտ կա դրական դինամիկա: Վերջին շաբաթների ընթացքում ավելի քան 100 հիվանդ դուրս է գրվել, սակայն նրանք շարունակում են գտնվել ամբուլատոր հսկողության տակ: Այս ժամանակահատվածում ունենք 120 երեխայի ծնունդ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ընտանիքներում։ Նրանցից 67-ը ծնվել են Երևանում, 53-ը՝ մարզերում»,-ասաց նա։

Նախարարի տեղակալի խոսքով` առողջապահության նախարարության առողջության պահպանման առաջնային օղակներում հաշվառված է ԼՂ-ից բռնի տեղահանված 53 000 քաղաքացի։ Ջումանյանը նաև հորդորեց ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին օր առաջ հաշվառվել իրենց մոտակա տարածքային պոլիկլինիկաներում, որպեսզի կարողանան իրենց  և՛ պլանային, և՛անհրաժեշտության դեպքում անհետաձգելի բուժումը իրականացնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am