Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Հայերն ու ուզբեկները երաժշտության զգացմունքային ու նուրբ ընկալում ունեն. ուզբեկ երգչուհի Նարգիզը համերգով վերադառնում է Երևան

Հայերն ու ուզբեկները երաժշտության զգացմունքային ու նուրբ ընկալում ունեն. 
ուզբեկ երգչուհի Նարգիզը համերգով վերադառնում է Երևան

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երգչուհի Նարգիզը (Զաքիրովա), որի յուրահատուկ ձայնն ու ինքնատիպ կատարումները գրավել են շատ երաժշտասերների, համերգային ծրագրով վերադառնում է Հայաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նարգիզի երևանյան մենահամերգը տեղի կունենա 2024 թվականի մարտին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Նա հանդես կգա «ONA» ծրագրով և Երևանում կհնչեցնի ոչ միայն նոր ստեղծագործություններ, այլև իր հիթային դարձած գործերը, Մաքսիմ Ֆադեևի հեղինակած «Դու իմ քնքշությունն ես», «Երկուսով», «Միշտ քեզ հետ կլինեմ» ստեղծագործություններն ու այլ երգեր:

nargiz2.jpg (32 KB)

Նարգիզն առաջին անգամ Հայաստան է ժամանել 2017-ին: Նա ծնունդով Ուզբեկստանից է: Խոսելով Հայաստանի և իր ծննդավայրի նմանությունների մասին՝ երգչուհին նշում է, որ երկու երկրներում էլ ջերմ են և սիրալիր: «Նման են նաև երաժշտության զգացմունքային ու նուրբ ընկալումը: Ուզբեկ և հայ ժողովուրդներն ունեն բացառիկ երաժշտական ճաշակ և իսկականը դիլետանտիզմից տարբերելու գերազանց ունակություն, ուզբեկ և հայ ժողովուրդները կեղծիք չեն հանդուրժում ինչպես երաժշտության մեջ, այնպես էլ կյանքում»,-ասում է երգչուհին:

Խռպոտ ձայնով երգչուհուն հայ հանդիսատեսը սիրում է. նախորդ համերգն անցել է լեփ-լեցուն դահլիճում։ Երգչուհու խոսքով՝ հայ հանդիսատեսը ցնցող ազդեցություն է թողել իր վրա և վերադառնում է սիրով։ «Նա տվեց ինձ այն ամենը, ինչի մասին կարող է երազել բեմում կանգնած ցանկացած արտիստ։ Ես պարզապես պարուրված էի սիրով, և դա լիովին անկեղծ էր: Հենց այդպիսի պահերի համար ես ուզում ստեղծագործել և ճախրել ավելի վեր: Միշտ կհիշեմ այդ իրադարձությունը, քանի որ հենց այդպիսի հանդիսատեսն է մոտիվացնում մեծ նվաճումների։ 2017 թվականի իմ առաջին այցը Երևան ինձ համար կմնա իմ ստեղծագործական կյանքի ամենավառ և ամենահիշարժան իրադարձությունը»,-եզրափակում է Նարգիզը:

nargiz3.jpg (225 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am