Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Իրանը հերքել է իր առնչությունը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական դիրքերի վրա հարձակումներին

Իրանը հերքել է իր առնչությունը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական դիրքերի 
վրա հարձակումներին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը հերքել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի մեղադրանքներն այն մասին, թե Իրանը որևէ առնչություն ունի Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական դիրքերի վրա հարձակումներին: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սայիդ Իրավանին այս թեմայով չորս առանձին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Tasnim գործակալությունից:

«Կցանկանայի մեկ անգամ ևս ընդգծել. Իրանը չի մասնակցել ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումների վրա որևէ հարձակման: Իսլամական հանրապետությունն անհիմն է համարում այս հարցում ԱՄՆ-ի մեղադրանքները և կարծում է, որ այդ բոլոր հայտարարություններն օկուպանտ երկրի կողմից փորձ է՝ արդարացնելու և ապաքրեականացնելու Սիրիայում և տարածաշրջանում իրականացվող սեփական ագրեսիան և միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի կանոնադրության լուրջ խախտումները», - հայտարարել է նա։

Դեկտեմբերի 4-ին The Washington Post թերթը, վկայակոչելով Պենտագոնի տվյալները, հայտնել էր, որ ամերիկացի զինվորականները հոկտեմբեր 17-ից Մերձավոր Արևելքում ենթարկվել են զինյալների առնվազն 76 հարձակումների: Ըստ հրատարակության՝ Իրաքում և Սիրիայում ամերիկյան զորքերի ուղղությամբ հրթիռակոծություններ և անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացվում գրեթե ամեն օր։

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտնել էր, որ Կարմիր ծովում «Քարնի» ականակիր նավը օգնության է հասել 3 առևտրային նավերի, որոնք հարձակման են ենթարկվել Եմենի՝ հութի ապստամբների կողմից վերահսկվող տարածքներից։ ԱՄՆ-ն այդ հարձակումներին աջակցելու համար մեղադրել էր Իրանին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am