Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

ԱՄՆ-ն վետո է դրել Գազայում անհապաղ հրադադար պահանջող ՄԱԿ-ի բանաձևի վրա

ԱՄՆ-ն վետո է դրել Գազայում անհապաղ հրադադար պահանջող ՄԱԿ-ի բանաձևի 
վրա

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները վետո է դրել Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ արմատական կազմակերպության միջև անհապաղ հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ալջազիրան»:

Քվեարկությունը հաջորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝  15 անդամներից բաղկացած խորհրդին գլոբալ սպառնալիքի մասին պաշտոնական նախազգուշացմանը:

ՄԱԿ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը հայտարարել է ՝թեև ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է կայուն խաղաղությանը, սակայն չեն աջակցում անհապաղ հրադադարի կոչերին: «Սա միայն հաջորդ պատերազմի սերմերն է ցանելու, քանի որ ՀԱՄԱՍ-ը ցանկություն չունի տեսնել կայուն խաղաղություն, լուծում»,- ասել է Ռոբերտ Վուդը:

Դեկտեմբերի 1-ին ավարտվել է 7-օրյա հրադադարը, որի արդյունքում ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել մի քանի պատանդների և ավելացրել Գազային մարդասիրական օգնությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am