Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը

Մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին թիվ 8 հիվանդանոցից, որտեղ վերջին օրերին գտնվում էր Ղազարյանը: Նիկոլայ Ղազարյանի մահվան պատճառը ծանր հիվանդությունն է։

Նիկոլայ Ղազարյանը ծնվել է 1947 թվականին: 1969 թվականից ԽՍՀՄ ֆուտբոլի «Ա» խմբի առաջնությունում, այնուհետև՝ բարձրագույն լիգայում հանդես է եկել Երևանի «Արարատ»-ի կազմում: 1971 թվականին «Արարատ»-ի հետ դարձել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր, 1973 թվականին՝ ԽՍՀՄ գավաթակիր և առաջնության  ոսկե մեդալակիր:  Եղել է ԽՍՀՄ պատանեկան եւ երիտասարդական հավաքականների անդամ: Պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով: Մասնակցել է 229 խաղի, խփել 49 գնդակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am