Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Ուկրաինան և Վրաստանը պետք է պարտադիր անդամագրվեն դաշինքին

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Ուկրաինան և Վրաստանը պետք է պարտադիր անդամագրվեն դաշինքին

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ուկրաինան և Վրաստանը պետք է դառնան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Վրաստանի հանրային հեռուստաընկերության կայքը, այդ մասին հայտարարել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Մենք հավատում ենք մեր «Բաց դռների» քաղաքականությանը, որն ամրագրված է մեր հիմնադիր պայմանագրում: Մենք շատ հավատարիմ ենք 2008 թվականին ընդունված որոշմանը, որտեղ հստակ հաստատված է այն դրույթը, որի համաձայն՝ և՛ Ուկրաինան, և՛ Վրաստանը ինչ-որ պահի կդառնան դաշինքի անդամ»,- ասել է Կոլոմինան։

Նա հավելել է, որ միևնույն ժամանակ Եվրամիությունը հետևում է իր պահանջների կատարմանը, հետևաբար միասին աշխատում ենք, որպեսզի տեսնենք Վրաստանի և Ուկրաինայի կողմից եվրաատլանտյան ճանապարհին իրականացվող քայլերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am