Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Մրցաշրջան 2023․ «Արմենպրես»-ն ամփոփում է սպորտային տարին

Մրցաշրջան 2023․ «Արմենպրես»-ն ամփոփում է սպորտային տարին

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցաշրջան 2023-ն անհաջող չէր Հայաստանը ներկայացնող մարզիկների համար: Թեպետ այդպես էլ աշխարհի չեմպիոն չունեցանք այս տարի, սակայն այս մրցաշրջանը լավ սկիզբ էր ամենակարևոր մարզական իրադարձությունից` Փարիզի ամառային Օլիմպիական խաղերից առաջ: «Արմենպրես»-ը ներկայացնում է  մրցաշրջան 2023-ն ամփոփ.

 
Հունվար, փետրվար, մարտ

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց Ալեքսանդր Պետրակովը:

 Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում դարձավ Իտալիայի Սուպերգավաթակիր` նվաճելով կարիերայի 5-րդ Սուպերգավաթը:

Հայաստանն իրավունք ստացավ հյուրընկալելու 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի գավաթի առաջին փուլի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ  Գագիկ Խաչիկյանը` արծաթե մեդալակիր, իսկ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր:

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեց երկրորդ անընդմեջ ոսկե մեդալը:

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ:

Picture 1.jpg (1.69 MB)

Ապրիլ

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր (օղակներ, նժույգ-թափեր), իսկ Մամիկոն Խաչատրյանը` արծաթե մեդալակիր (նժույգ-թափեր): Մարմնամարզության մեծահասակաների թիմը ԵԱ-ում նվաճեց 3 մեդալ: Արթուր Դավթյանը ոսկե մեդալակիր դարձավ հենացատկում և բրոնզ նվաճեց նժույգ-թափերում, իսկ Վահագն Դավթյանն արծաթե մեդալի արժանացավ:

Ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Հարությանը ԵԱ-ի եռակի ոսկե մեդալակիր: Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության 6-ակի չեմպիոն, Մալխաս Ամոյանը՝ կրկնակի չեմպիոն: Հրաչյա Պողոսյանը բրոնզ  նվաճեց այս առաջնությունում:

Երևանը հյուրընկալեց ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

Ոսկե մեդալակիր դարձար Գոռ Սահակյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը:

Արծաթե մեդալակիր դարձան Անդրանիկ Կարապետյանը, Տաթև Հակոբյանը, Արա Աղասյանը, Վարազդատ Լալայանը:

Բրոնզե մեդալակիր դարձան` Իզաբելլա Յայլյանը. Ռաֆիկ Հարությունյանը, Պետրոս Պետրոսյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Սիմոն Մարտիրոսյանը:

 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող: Բրոնզ նվաճեցին Արթուր Ավետիսյանը և Հարություն Մերդինյանը, արծաթի արժանացավ Գագիկ Խաչիկյանը:

Սամբիստները Եվրոպայի առաջնությունում նվաճեցին 7 մեդալ. ոսկե մեդալակիրներ դարձան Արման Ավանեսյանը, Արսեն Խանջյանը, արծաթե մեդալակիր` Վարսիկ Գրիգորյանը, բրոնզե մեդալակիրներ` Տիգրան Կիրակոսյանը, Նարեկ Դալլաքյանը, Բորիզ Շատվերյանը, Մխիթար Մխիթարյանը:

Pic 2.jpg (1.92 MB)

Մայիս, Հունիս

Երևանում կայացավ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որտեղ Հայաստանը նվաճեց մեկ ոսկե, երկու արծաթե և 9 բրոնզե մեդալ: ԵԱ-ի չեմպիոն դարձավ Դավիթ Սիմոնյանը:

Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Կիսաեզրափակիչում Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ, արժանացավ «Միլան»-«Ինտեր»-ի խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Նա դարձավ առաջին հայ ֆուտբոլիստն, ով գոլի հեղինակ է դարձել ՉԼ կիսաեզրափակիչում:

Հովհաննես Բաչկովը դարձավ բռնցքամարտի աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր, իսկ Նարեկ Մանասյանն առաջին բրոնզե մեդալը նվաճեց աշխարհի առաջնություններում:

 Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում դարձավ Իտալիայի գավաթի խաղարկության հաղթող:

Կայացան Եվրոպական ամառային խաղերը, որտեղ Հայաստանը նվաճեց միայն 3 մեդալ: Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ  Խլղաթյանը դարձել են Եվրոպական խաղերի փոխչեմպիոններ: 10մ  օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում նրանք, հավաքելով 581 միավոր, զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը: 

Կարատե մարզաձևի 68 կգ քաշային կարգում Անիտա Մակյանը դարձավ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստ, ով հանդես եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: «Ինտեր»-ը զիջեց «Մանչեսթեր Սիթի»-ին (0:1): «Արմենպրես-սպորտ»-ը լուսաբանեց ՉԼ եզրափակիչ մրցավայրից:

Pic 3.jpg (1.68 MB)

Հուլիս, օգոստոս, սեպտեմբերի

 Հայաստանը մեծաքանակ պատվիրակությամբ մասնակցեց ԱՊՀ խաղերին: Թիմը նվաճեց 7 մեդալ:

 Վազորդ Երվանդ Մկրտչյանը դարձավ Համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր:

94 տարեկանում մահացավ լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Գոռ Սահակյանը դարձավ բրոնզե, Վարազդատ Լալայանը` արծաթե մեդալակիր:

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության հաղթող:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի  առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, բրոնզի արժանացան նաև   Արման Անդրիասյանը և Վազգեն Թևանյանը:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ ԱԱ-ի արծաթե, Մալխաս Ամոյանը` բրոնզե մեդալակիր:

Pic 4.jpg (1.92 MB)

Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր

Նարեկ Մանասյանը դարձավ բռնցքամարտի Եվրոպայի գավաթի ոսկե մեդալակիր, Ռուդոլֆ Գարբոյանը` արծաթե, իսկ Ռուսլան Ասլիկյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Բարեղամ Հարությունյանը դարձան Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիրներ:

Երևանում կայացավ սամբոյի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը նվաճեց 10 մեդալ` 5 արծաթ, 5 բրոնզ:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալները:

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի արագ շախմատի առաջնության արծաթե մեդալակիր:

76 տարեկան հասակում կյանքից հեռացավ «Արարատ-73»-ի լեգենդար հարձակվող Նիկոլայ Ղազարյանը:

Pic 5.jpg (2.03 MB)

 Պատրաստեց` Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am