Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Ավիատոմսի ծախսի փոխհատուցում՝ միջազգային հանրային միջոցառումներին մասնակցող 16-30 տարեկան երիտասարդների համար

Ավիատոմսի ծախսի փոխհատուցում՝ միջազգային հանրային միջոցառումներին 
մասնակցող 16-30 տարեկան երիտասարդների համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվում է «Միջազգային փառատոներին, խորհրդաժողովներին, մրցույթներին, գիտաժողովներին, սեմինարներին, դասընթացներին և այլ հանրային միջոցառումներին ՀՀ երիտասարդների և երիտասարդական պատվիրակությունների մասնակցության աջակցություն» ծրագիրը:

Ծրագրին հնարավոր է դիմել ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 5-ի N 614-Ա/2 հրամանով  հաստատված կարգի համաձայն, որում կատարվել են փոփոխություններ:

Ծրագրով նախարարության կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-ից մինչև 30 տարեկան երիտասարդները կամ նույն տարիքի երիտասարդներից կազմված մինչև հինգհոգանոց խմբի անդամները:

Կարգի համաձայն՝ աջակցություն կտրվի.

  1. Երիտասարդների կամ երիտասարդական հասարակական կազմակերպությունների անդամներին՝ միջազգային երիտասարդական միջոցառումներին, այդ թվում՝ համաժողովների, աշխատաժողովների, լրացուցիչ և շարունակական կրթության դասընթացների և երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված այլ միջոցառումների մասնակցելու համար,
  2. Երիտասարդ մասնագետներին՝ կրթական, գիտական, մշակութային, մարզական և հանրային կյանքի այլ ոլորտներում /առողջապահական, բնապահպանական/ կազմակերպվող միջազգային դասընթացներին, աշխատաժողովներին, համաժողովներին, կարողությունների զարգացման միջոցառումներին մասնակցելու համար: Փոխհատուցումը կարող է տրամադրվել բացառապես այն դեպքերում, երբ միջոցառումների խորագրում շեշտադրված է դրանց երիտասարդական բնույթը, կամ երիտասարդների՝ առաջնային թիրախ լինելու հանգամանքը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am