Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Իրանի հակաահաբեկչական գործողությունը համապատասխանում է միջազգային պարտավորություններին. ՄԱԿ-ում Իրանի դեսպան

Իրանի հակաահաբեկչական գործողությունը համապատասխանում է միջազգային 
պարտավորություններին. ՄԱԿ-ում Իրանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության հակաահաբեկչական գործողություններն Իրաքում և Սիրիայում լիովին համապատասխանում են երկրի միջազգային պարտավորություններին։ Ըստ նրա՝ այդ գործողություններն անհրաժեշտ են ահաբեկչության դեմ պայքարի համար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական IRNA գործակալությունից:

Ամիր Սայիդ Իրավանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում նախագահող Ֆրանսիայի դեսպանին ուղղված իր նամակներում գրել է. «Կցանկանայի տեղեկացնել ձեզ, որ Իսլամական Հանրապետությունը, որպես ահաբեկչության գլխավոր զոհերից մեկը, հակաահաբեկչական գործողություններն  իրականացրել է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա` իրեն պաշտպանելու համար: Այդ գործողությունը ներառել է հարձակումները Սիրիայում և Իրաքում տեղակայված ահաբեկչական խմբավորումների բազաների և օբյեկտների վրա»:

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նաև հայտարարել է, որ Թեհրանի հակաահաբեկչական գործողությունը պատասխան է Քերմանում վերջերս իրականացված ահաբեկչության, որի հետևանքով զոհվեց շուրջ 100 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ ու կանայք, և շատերը վիրավորվեցին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը վերահաստատում է Իրաքի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային ինքնիշխանությունը, անկախությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը լիովին հարգելու իր անսասան հանձնառությունը: Որպես ՄԱԿ-ի պատասխանատու անդամ` Իրանի Իսլամական Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին: Բացի այդ, Իրանը հաստատում է միջազգային իրավունքով ճանաչված իր անքակտելի իրավունքները` ցանկացած սպառնալիքից կամ հարձակումից պաշտպանելու իր ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունը և իր քաղաքացիներին», - գրել է Իրավանին։

Հունվարի 15-ին Իրանը հայտնել էր, որ հարվածներ է հասցրել Իրաքյան Քուրդիստանում Իսրայելի հետախուզության՝ «Մոսադ»-ի շտաբին՝ դա պատճառաբանելով հակաահաբեկչական խմբերի և ցանցերի դեմ գործողություններով։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր, որ հարվածներ է հասցրել նաև «լրտեսական մի շարք կենտրոնների և հակաիրանական ահաբեկչական խմբերի հավաքատեղիների տարածաշրջանի տարբեր մասերում, այդ թվում՝ Սիրիայում»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am