Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Հայտնի են «Օսկար 2024» մրցանակի հավակնորդները. հայկական «Ամերիկացին» ցուցակում չի ընդգրկվել

Հայտնի են «Օսկար 2024» մրցանակի հավակնորդները. հայկական «Ամերիկացին» 
ցուցակում չի ընդգրկվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է «Օսկար» մրցանակաբաշխության ոսկե արձանիկի հավակնորդներին։ «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկացավ մրցանակաբաշխության պաշտոնական կայքէջից։

Ինչպես և սպասվում էր, Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր» (Oppenheimer) ֆիլմը գլխավորում է մրցանակի հավակնորդների ցուցակը՝ 13 անվանակարգերով։ Յորգոս Լանտիմոսի «Խեղճուկրակները» (Poor Things) ֆանտաստիկ ֆիլմը 11 անվանակարգում է նոմինացվել, Մարտին Սկորսեզեի «Ծաղկային Լուսնի սպանողները» (Killers of the Flower Moon) դրաման ստացել է 10 անվանակարգ, «Բարբի» (Barbie) ամառային բլոկբաստերը՝ ութ անվանակարգ։

«Լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակի համար կպայքարեն «Ամերիկյան ֆիքշն» (American Fiction), «Անկման անատոմիա» (Anatomy of a Fall), «Բարբի» (Barbie), «Լքվածները» (The Holdovers), «Ծաղկային Լուսնի սպանողները» (Killers of the Flower Moon),«Մաեստրո» (Maestro), «Օպենհայմեր» (Oppenheimer), «Անցյալի կյանքեր» (Past Lives), «Խեղճուկրակները» (Poor Things), «Հետաքրքրության գոտի» (The Zone of Interest) ժապավենները։

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթանակի են հավակնում Բրեդլի ԿուպերըՄաեստրո», Maestro), Քոլման ԴոմինգոնՌաստին», Rustin), Փոլ ՋիամատտինԼքվածները», The Holdovers), Կիլիան ՄերֆինՕպենհայմեր», Oppenheimer), Ջեֆրի ՌայթըԱմերիկյան ֆիքշն», American Fiction):

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրված են Անետ ԲենինգըՆայեդ», Nyad), Լիլի ԳլադստոնըԾաղկային Լուսնի սպանողները», Killers of the Flower Moon), Սանդրա ՀյուլերըԱնկման անատոմիա», Anatomy of a Fall), Քերի ՄալիգանըՄաեստրո», Maestro), Էմմա ՍթոունըԽեղճուկրակները» Poor Things):

«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում հաղթանակի համար կպայքարեն Ջոնաթան ԳլեյզերըՀետաքրքրության գոտի», The Zone of Interest), Յորգոս ԼանտիմոսըԽեղճուկրակները», Poor Things), Քրիստոֆեր ՆոլանըՕպենհայմեր», Oppenheimer), Մարտին ՍկորսեզենԾաղկային Լուսնի սպանողները», Killers of the Flower Moon), Ժուսթին ՏրիենԱնկման անատոմիա», Anatomy of a Fall):

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հայկական «Ամերիկացի» ֆիլմը չի ընգրկվել: Այս անվանակարգում իրենց տեղն են գտել Իտալիայից, Ճապոնիայից, Իսպանիայից, Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից ներկայացված ֆիլմերը:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 10-ին։ Հավակնորդների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am