Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

«Սեպուհ-1»-ի արտադրությամբ զբաղվող ընկերությունը փորձում է լուծել հոսքագծերի ներդրման հետ կապված խնդիրները․ Քերոբյան

«Սեպուհ-1»-ի արտադրությամբ զբաղվող ընկերությունը փորձում է լուծել 
հոսքագծերի ներդրման հետ կապված խնդիրները․ Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հարավկորեական SsangYong  բրենդի «Սեպուհ-1» մարդատար ավտոմեքենաների արտադրություն ձեռնարկած ընկերության ներդրողները ներկայումս փորձում են լուծել հոսքագծային արտադրության անցնելու հետ կապված խնդիրները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Հիշեցնելով, որ մինչև այժմ արտադրվել է «Սեպուհ-1» ապրանքանիշի 8 ավտոմեքենա՝ նախարարը մանրամասնեց. «Գիտեմ, որ ընկերության ներդրողները փորձում են լուծել հոսքագծերի ներդրման հետ կապված խնդիրները, այդ թվում՝ ֆինանսական, որպեսզի անցնեն արդեն հոսքագծային արտադրության»:

Վահան Քերոբյանը չպատասխանեց «Սեպուհ-1»-ի որակի վերաբերյալ լրագրողի հարցին՝ խոստովանելով, որ այդ ավտոմեքենան չի վարել, հետևաբար չի կարող գնահատական տալ:

Հարցին, թե նախարարը ինչպես է գնահատում «Սեպուհ-1»-ը ՀՀ կառավարության ավտոպարկում ներդնելու հեռանկարը՝ Վ. Քերոբյանը պատասխանեց. «Հիմա աշխատում ենք էլեկտրական մեքենաների անցնել»:

Նա նշեց նաև, որ այսօր կառավարության նիստում ներկայացրել է Հայաստանի տնտեսության արդիականացման ծրագիրը: Դրա համաձայն՝ 2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում 3593 ընկերություն, օգտվելով կառավարության ծրագրից, թարմացրել է սարքավորումները և հոսքագծերը: «Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ նրանք էապես ավելի շատ հարկ են վճարում, քան այդ ոլորտի իրենց մրցակիցները»,- եզրափակեց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am