Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Անցյալ տարի Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հասել է 20 մլրդ 723.2 մլն դոլարի

Անցյալ տարի Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հասել է 20 մլրդ 
723.2 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2023-ին հասել է 20 մլրդ 723.2 մլն դոլարի՝ միանգամից 46 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Վիճակագրական կոմիտեն:

Դեկտեմբերին այն 72 տոկոսով բարձր է եղել 2022-ի նույն ամսվա և 17.7 տոկոսով՝ 2023-ի նոյեմբերի ցուցանիշից:

Արտահանման ծավալը 2022-ի համեմատ աճել է 55.3 տոկոսով՝ հասնելով շուրջ 8. 415 մլրդ դոլարի: Դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցվել է 2.4 անգամ, իսկ 2023-ի նոյեմբերի համեմատ աճել է 27 տոկոսով:

2023-ին Հայաստան ներկրված ապրանքների ծավալը կազմել է 12.308 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 40.2 տոկոսով: 2022-ի դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 33.2, իսկ 2023-ի նոյեմբերի՝ 9.2 տոկոս:

2023-ի հունվար-դեկտեմբերին դրամի փոխարժեքը ներկայացված է ԱՄՆ 1 դոլարի դիմաց 392.48 դրամի հաշվարկով:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am