Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը Իսպիրյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները։

Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով ձերբակալվել էին Էկոնոմիկայի նախարարի՝ պաշտոնից ազատված տեղակալ Անի Իսպիրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որն աշխատել է «Սիներջի» ընկերությունում, «Սիներջի» ընկերության հիմնադիր և ղեկավար Աշոտ Հովանեսյանը և  այլ անձինք։ Ավելի ուշ Աշոտ Հովհանեսյանն ու Անի Գևորգյանը կալանավորվել են։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am