Իրանը գիտության արտադրությամբ աշխարհում 15-րդն է
![Իրանը գիտության արտադրությամբ աշխարհում 15-րդն է Իրանը գիտության արտադրությամբ աշխարհում 15-րդն է](http://armenpress.am/static/news/b/2024/02/1129806.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանը գիտական արտադրության ոլորտում աշխարհում զբաղեցնում է 15-րդ տեղը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին փետրվարի 7-ին երրորդ միջազգային համաժողովում հայտարարել է Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության տեխնոլոգիաների և նորարարությունների աջակցության գրասենյակի գլխավոր տնօրեն Ալիռեզա Զարասունդին։
Նրա խոսքով, Իրանը ինովացիոն ինդեքսով աշխարհում 53-րդ տեղում է, ինչը, հաշվի առնելով երկրի հնարավորությունները, պետք է ավելի բարձր լինի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում