Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Իրանի ռազմածովային ուժերը հաջողությամբ փորձարկել են մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ

Իրանի ռազմածովային ուժերը հաջողությամբ փորձարկել են մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը զորավարժությունների ընթացքում կատարել են մեծ հեռահարության բալիստիկ հրթիռի հաջող արձակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հասել են մի քանի նոր ձեռքբերումների, որոնցից մեկը ռազմանավից մեծ հեռահարության բալիստիկ հրթիռի հաջող արձակումն է՝ Իրանի օդատիեզերական ուժերի հետ համատեղ», - մեջբերում է նրա խոսքը Fars գործակալությունը:

Նա հավելել է, որ Իրանի դեմ «ցանկացած քայլին կամ դավադրությանը» կհետևի «համապատասխան, կոշտ հակազդում»:

Սալամին հավելել է, որ նման զենքի առկայության դեպքում ԻՀՊԿ-ն կկարողանա խոցել «ցանկացած թիրախ աշխարհի ցանկացած կետում»։

«Մեր ռազմածովային պաշտպանությունը և հարձակողական ուժը` մեծ թվով անօդաչու թռչող սարքերի, թևավոր հրթիռների, իսկ այժմ նաև բալիստիկ հրթիռների հայտնվելով, որոնք ունակ են խոցելու ծովում նավերին, ցուցադրում են արդի (ռազմական)  տեխնոլոգիաների բարդ հավաքակազմը», - ասել է Սալամին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am