Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության իր 7-րդ ոսկե մեդալի համար

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության իր 7-րդ ոսկե 
մեդալի համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել ԵԱ-ի եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող Աբուբակար Խաշլախանաուի հետ: Ալեքսանյանը հաղթեց 5:1 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ:

Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր է: Նա դարձել է Եվրոպայի 6-ակի, աշխարհի առաջնությունների քառակի չեմպիոն, Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am