Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Մայիսին Երևանում կկայանա Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների համատեղ նիստը

Մայիսին Երևանում կկայանա Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների համատեղ նիստը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արաբական Միացյալ Էմիրություններ այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի շրջանակում ԱՄԷ֊ում գտնվող Վրաստանի խորհրդարանի մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Նշվել է, որ 2024 թ. մայիսին Երևանում նախատեսվում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի և Վրաստանի խորհրդարանի մշակույթի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում նախատեսվում է նաև կազմակերպել համերգային ծրագիր «Արամ Խաչատրյան» համերգասրահում` Էլիսո Բոլկվաձեի կատարմամբ։

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել նաև Սերգեյ Փարաջանովի հոբելյանի շրջանակում համատեղ կինոփառատոն կազմակերպելու հարցին։ Նշվել է, որ կինոյի ոլորտը ակտիվ զարգացում է ապրում երկու երկրներում։ Կողմերը փոխանակել են տեղեկություններ իրենց երկրներում մշակույթի և մշակութային կրթության ոլորտներում ընթացող բարեփոխումների մասին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մշակութային կրթությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ տանել համապատասխան կապեր ստեղծելու և փորձի փոխանակման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am