Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

«Նռան գույնը»․ հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

«Նռան գույնը»․ հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ 
Փարաջանովի 100-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին և 16-ին, ժամը 19։00-ին կցուցադրվի «Նռան գույնը» խորագրով հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարուսույցը և գեղարվեստական ղեկավարը Մուրադ Մերզուկին է, իսկ գաղափարի հեղինակն է Սաթէ Խաչատրյանը։ Ցանկություն ունենալով երկխոսություն ստեղծել տարբեր մշակույթների և արվեստի տարբեր ճյուղերի միջև՝ այս ներկայացումը համատեղում է հիփ-հոփը հայկական ավանդական պարի, իսկ հայկական ավանդական երաժշտությունը՝ էլեկտրո երաժշտության հետ՝ փորձելով բեմից հանդիսատեսին փոխանցել Սերգեյ Փարաջանովի արվեստի ողջ պոեզիան։

«Սաթէ-Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանի հրավերով Մուրադ Մերզուկին՝ իր օգնական Կադեր Բելմոկթարի ուղեկցությամբ, առաջին անգամ են գալիս Հայաստան։

Նախագծի իրականացմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Հայաստանում ֆրանսիական ինստիտուտ Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի  մասնաճյուղը։

Երևանյան հյուրախաղերը կազմակերպվում են ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Լիոնի մետրոպոլի աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am