Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը պետք է ձգտի ավելացնել պատրաստի արդյունաբերական արտադրանքի արտահանումը

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը պետք է ձգտի ավելացնել պատրաստի 
արդյունաբերական արտադրանքի արտահանումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն այն կարծիքին է, որ առաջիկա 2-3 տարիներին հայկական բիզնեսը պետք է ձգտի հարմարվել առկա գլոբալ և տարածաշրջանային իրողություններին ու ավելացնել հատկապես պատրաստի արտադրանքի արտահանումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արամ Սաֆարյանն այդ մասին ասել է փետրվարի 20-ին կայացած ասուլիսի ժամանակ։

Փորձագետը համարում է, որ Հայաստանի կառավարությունը և գործարարները պետք է համատեղ ջանքերով իրականացնեն երկրի արդյունաբերական ներուժի զարգացմանը միտված միջոցառումներ: Ըստ նրա՝ դա պետք է նպաստի արտահանման (առաջին հերթին դեպի ԵԱՏՄ շուկա) խթանմանը:

«Նախորդ տնտեսական տարին ցույց տվեց, որ արտաքին առևտրական շրջանառության տպավորիչ աճը մեծապես պայմանավորված է դեպի Ռուսաստան, ամենից առաջ՝ հեռախոսների, ավտոմեքենաների, տեխնիկայի և սարքավորումների, ապա միայն հայկական արտադրության ապրանքների արտահանմամբ: Հասկանալի է, որ սա գլոբալ անկայուն քաղաքական-տնտեսական վիճակի արդյունք է, որի հետ չարժե հույս կապել երկարաժամկետ կտրվածքով: Սակայն կան ռուսական և արևմտյան փորձագիտական եզրակացություններ այն մասին, որ միջնաժամկետ հեռանկարում Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները չեն փոխվելու և մոտակա 2-3 տարիներին առկա իրավիճակը պահպանվելու է: Այդ ընթացքում հայկական բիզնեսը մի կողմից պետք է կարողանա հարմարվել առկա գլոբալ և տարածաշրջանային իրողություններին, իսկ մյուս կողմից՝ այդ հնարավորությունն օգտագործի սեփական արտահանման ներուժը մեծացնելու, առաջին հերթին՝ պատրաստի արտադրանքի արտահանումը զարգացնելու համար»,- նշեց Արամ Սաֆարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am