Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Իրանը կարող է արտադրել դեղագործական հումքի 70%-ը

Իրանը կարող է արտադրել դեղագործական հումքի 70%-ը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանում հայտարարել են, որ երկիրն ի վիճակի է արտադրել դեղագործական հումքի 70%-ը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է  իրանական IRNA գործակալությունը, այս  մասին Իրանի դեղերի սինդիկատի տնօրենների խորհրդի անդամ Մոհամմադ Ռեզա Մուսավին հայտարարել է փետրվարի 21-ին՝ դեղագործական շուկայավարման մասին գրքի շնորհանդեսի ժամանակ։

«Իրանն ունի դեղագործական հումքի արտադրության մեծ հզորություն, ինչպես նավթի, այնպես էլ նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում, և կարող է հաջողությամբ դառնալ նաև դեղագործական հումքի արտադրական կենտրոնն աշխարհում»,-ասել է Մոհամմադ Ռեզա Մուսավին։

Նրա խոսքով, դեղագործական հումքը էական դեր է խաղում երկրի դեղագործական արդյունաբերության ինքնաբավության գործում։

«Այդ պատճառով հայրենական դեղագործական ընկերությունները հիմնականում փորձել են նվազեցնել կախվածությունը ներկրվող հումքից՝ դեղագործական հումքի արտադրության միջոցով»,- հավելել է նա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am