Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

2024 թվականի հունվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 78.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը

2024 թվականի հունվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 78.8 
տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվարին կազմել է 2 մլրդ 145.7 մլն դոլար՝ 78.8 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Վիճակագրական կոմիտեն:

Ազգային արժույթով այն կազմել է 868.8 մլրդ դրամ:

Նախորդ տարվա հունվարի համեմատ աճը կազմել է 78.8 տոկոս: Սակայն, դեկտեմբերի համեմատ նվազել է 24.1 տոկոսով:

Արտահանման ծավալը 2023-ի հունվարի համեմատ աճել է 2.1 անգամ՝ հասնելով 934.1 մլն դոլարի կամ 378.2 մլրդ դրամի: 2023 թվականի դեկտեմբերի համեմատ արտահանումը նվազել է 36.1 տոկոսով:

Այս տարվա հունվարին Հայաստան ներկրված ապրանքների ծավալը 61.4 տոկոսով գերազանցել է 2023-ի առաջին ամսվա ցուցանիշը՝ կազմելով 1 մլրդ 211.6 մլն դոլար կամ 490.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ներմուծման ծավալը նվազել է 11.2 տոկոսով:

2024-ի հունվարին դրամի փոխարժեքը ներկայացված է ԱՄՆ 1 դոլարի դիմաց 404.96 դրամի հաշվարկով:

2023-ի հունվարին դոլարի նկատմամբ դրամի միջին փոխարժեքը կազմել է 395.76, իսկ դեկտեմբերին՝ 404.45 դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am