Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՀՀ վարչապետը պարգևատրվել է Հունաստանի խորհրդարանի Ոսկե մեդալով

ՀՀ վարչապետը պարգևատրվել է Հունաստանի խորհրդարանի Ոսկե մեդալով

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աթենքում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Կոնստանտինոս Տասուլասի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Հունաստանի խորհրդարանի նախագահը ողջունել է վարչապետի այցը Հունաստան և ընդգծել երկու երկրների միջև առկա բազմադարյա բարեկամական հարաբերությունների փաստը: Կոնստանտինոս Տասուլասը վստահություն է հայտնել, որ ՀՀ վարչապետի այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների ամրապնդմանը:

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ Հայաստանի և Հունաստանի միջև պատմական կապերն արտահայտվում են նաև միջպետական հարաբերություններում: Վարչապետը նշել է, որ այսօր կարևոր քննարկումներ են ունեցել Հունաստանի նախագահի և վարչապետի հետ, քննարկել երկկողմ և բազմակողմ հարաբերությունների լայն օրակարգ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև խորհրդարանական ձևաչափով համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդումը և հավելել, որ այսօրվա հանդիպումը նոր խթան կհանդիսանա Հայաստան-Հունաստան խորհրդարանական բարեկամական խմբի գործունեությանը:

Նշվում է, որ Կոնստանտինոս Տասուլասը ՀՀ վարչապետին պարգևատրել է Հունաստանի խորհրդարանի Ոսկե մեդալով: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ հաջորդիվ կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստան-Հունաստան խորհրդարանական խմբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը: Քննարկվել են երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային նշանակության տարբեր հարցեր: Հույն պատգամավորներն ընդգծել են, որ դժվարին ժամանակահատվածում Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին են:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am