Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ԱՄՆ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա․ Միլլեր

ԱՄՆ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա․ Միլլեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա, ինչպես այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայում հակամարտության երկու տարիների ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի այն հայտարարությանը, որ Արևմտյան զորքերի ուղարկումն Ուկրաինա «չի բացառվում»։

«Յուրաքանչյուր երկիր ազատ է խոսել՝ իր սեփական շահերից ելնելով։ Ի լրումն այն բանի, որ նախագահը հստակ ասել է, որ ԱՄՆ-ն զորքեր չի ուղարկի Ուկրաինայում կռվելու, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բացառել է, որ ՆԱՏՕ-ի զորքեր կկռվեն Ուկրաինայում», - ասել է Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում։

Միևնույն ժամանակ նա կրկնել է, որ այս պահին Ուկրաինայում իրավիճակը «ծայրահեղ լուրջ է», և առաջանագծում զինվորները չունեն անհրաժեշտ զինամթերքը ռուսական զորքերի դեմ կռվելու համար։ Միլլերը Կոնգրեսին կրկին կոչ է արել հաստատել անվտանգության աջակցության լրացուցիչ փաթեթը, որը ներառում է 60 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային։

Ուկրաինայում Արևմտյան երկրների զինվորականների հնարավոր տեղակայման առնչությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 26-ին հայտարարել էր, որ «ոչինչ չպետք է բացառել»։  Նա հայտնել էր, որ «ամեն ինչ հնարավոր է», չնայած Փարիզում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում «պաշտոնական» փոխհամաձայնություն ձեռք չի բերվել։

Արձագանքելով Մակրոնի հայտարարությանը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Արևմտյան զորքեր Ուկրաինա ուղարկելը կհանգեցնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղղակի ռազմական բախման:

Մակրոնի հայտարարությունից հետո ԵՄ-ի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի բազմաթիվ անդամ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը, Կանադան բացառել են Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես հայտարարել է, որ դաշինքը չի պլանավորում մարտական ուժեր ուղարկել Ուկրաինա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am