Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

ՀՀ ԱԳ նախարարը Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ

ՀՀ ԱԳ նախարարը Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ի «ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ» էջը։

Գրառման մեջ նշված է. «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան.

«Լավ հնարավորություն էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ:

Մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ՝ ներառյալ այն պահպանվող խնդիրները, որոնք դեռևս խոչընդոտում են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Ընդգծել եմ, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ համահունչ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին»»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am