Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Podcast-Հարց բժշկին. ե՞րբ է անհրաժեշտ տեղադրել իմպլանտներ և վինիրներ, որոնք են ցուցումներն ու հակացուցումները. պարզաբանում է մասնագետը

Podcast-Հարց բժշկին. ե՞րբ է անհրաժեշտ տեղադրել իմպլանտներ և վինիրներ, 
որոնք են ցուցումներն ու հակացուցումները. պարզաբանում է մասնագետը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ժամանակակից ստոմատոլոգիան այսօր  թույլ է տալիս հասնել զարմանալի արդյունքների իմպլանտների և վինիրների շնորհիվ։ Իմպլանտացիան և վինիրների տեղադրումն այսօր շատ պահանջված է ողջ աշխարհում: Միլիոնավոր մարդիկ արդեն տեղադրել են իմպլանտներ՝ լրացնելով բացակա ատամները։

Այնուամենայնիվ, շատերը դեռևս վախենում են օգտագործել կորցրած ատամները վերականգնելու ամենաառաջադեմ մեթոդը և օգտվում են այլ տարբերակներից։

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում բժիշկ-ստոմատոլոգ, իմպլանտոլոգ Տիգրան Բազոյանի հետ զրուցել ենք  իմպլանտների, վինիրների և շապիկների տեղադրման անհրաժեշտության, ցուցումների և հակացուցումների մասին։ 

MXO_4179.jpg (555 KB)

Ըստ մասնագետի՝ վինիրներն օգտագործում են էսթետիկ տեսքը վերականգնելու նպատակով։ Վինիրները կարող են լինել տարբեր նյութերից` կոմպոզիտ և կերամիկական։

Վինիրները և իմպլանտները նույնպես ունեն ցուցումներ և հակացուցումներ,  որը կարելի է հասկանալ մասնագետի հետ խորհրդակցելու ընթացքում, ով ելնելով բուժառուի գանգատներից և ստեղծված իրավիճակից,  կառաջարկի ճիշտ լուծումներ առողջ և գեղեցիկ ատամներ ունենալու համար:

Վինիրների տեղադրումը լուծում է մի շարք խնդիրներ, ինչպիսիք են մաշված, գունափոխված և ճաքճքված ատամները։ Իսկ իմպլանտը տեղադրվում է բացակա ատամի փոխարեն։

Արդյո՞ք վինիրները կարող են համարվել ատամների բուժման ճիշտ ընտրություն, ինչո՞ւ են անհրաժեշտ իմպլանտները, ի՞նչ ցուցումների և հակացուցումներ կան այս պարագայում։ Արդյո՞ք ճիշտ է էսթետիկ տեսքի համար  առողջ ատամի վրա կրել վինիր: Այս և մի շարք կարևոր այլ հարցերի մասին տեղեկատվություն ստանալու և մասնագետի  կողմից առաջարկվող լուծումներին  ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am