Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Պապիկյանը կարևորում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում Հայաստանի և Հունաստանի միջև սերտ համագործակցությունը

Պապիկյանը կարևորում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում Հայաստանի և 
Հունաստանի միջև սերտ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները Երևանում կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ այս մասին ասաց  ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այս համատեքստում հարկ է նշել, որ երկու երկրներն ունեն միևնույն մոտեցումներն ու ընկալումները տարածաշրջանային և միջազգային անվտանգության միջավայրի ամրապնդման ուղղությամբ, որը ևս մեկ անգամ վերահաստատվել է մեր քննարկումների ընթացքում:

Իմ գործընկերոջ հետ քննարկել ենք նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, անդրադարձել ենք միևնույն արժեքները կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորություններին»,- նշեց Պապիկյանը։

Նրա խոսքով՝ կարևորել են միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում երկու երկրների սերտ համագործակցությունը:

«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հունաստանն առաջին պետությունն է եղել, որ պաշտպանության ոլորտում եվրոպական կառույցների և պետությունների հետ հարաբերություներում, միջազգային առաքելություններին մասնակցության և բազմաթիվ այլ հարցերում Հայաստանի համար ճանապարհ է հարթել»,- եզրափակեց Պապիկյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am