Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Իրանի նախագահն այցելել է Սիստան և Բելուջիստան նահանգի ջրհեղեղից տուժած շրջաններ

Իրանի նախագահն այցելել է Սիստան և Բելուջիստան նահանգի ջրհեղեղից 
տուժած շրջաններ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին այցելել է Սիստան և Բելուջիստան նահանգի ջրհեղեղից տուժած շրջաններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտնում է  իրանական IRNA գործակալությունը՝ նշելով, որ մարտի 6-ին Ռաիսին մեկնել է Սիստան և Բելուջիստան նահանգ, անձամբ վերահսկելու նահանգի բնակչությանն  օգնություն ցուցաբերելու գործընթացը:

Սիստան և Բելուջիստանի նահանգում ջրհեղեղները վնաս են հասցրել կարևոր ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով փակվել են ճանապարհները և հեղեղվել բնակելի տները:

Ավելի վաղ ներքին գործերի, էներգետիկայի, գյուղատնտեսության նախարարները, ինչպես նաև ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարը, Կարմիր մահիկի օդային օգնության կենտրոնի ղեկավարը և մի շարք այլ ազգային ու ռազմական պաշտոնյաներ ուղևորվել էին Սիստան և Բելուջիստան ՝ իրավիճակին հետևելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am