Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Աբդոլլահիանի համոզմամբ՝ ՀՀ և Իրանի միջև համակողմանի հարաբերությունների զարգացումը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը

Աբդոլլահիանի համոզմամբ՝ ՀՀ և Իրանի միջև համակողմանի հարաբերությունների զարգացումը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ հանդիպմանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև համակողմանի հարաբերությունների զարգացումը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանը` առանց արտաքին միջամտության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հավելելով, որ  Հայաստանի փոխարտգործնախարարի և Աբդոլահիանի հանդիպումը կայացել է մարտի 9-ին Թեհրանում

Ըստ աղբյուրի՝ իրանցի նախարարը կարևորել է Իրանի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը տարբեր ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, տնտեսությունը, առևտուրը, գիտությունը և մշակույթը:

Վահան Կոստանյանն իր հերթին իրանցի ԱԳ նախարարին է փոխանցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ողջույնները և անդրադարձել Իրանի փոխարտգործնախարարի հետ ունեցած քննարկումներին։

Մարտի 9-ին Թեհրանում ՀՀ և Իրանի ԱԳ նախարարությունները անցկացրել են քաղաքական խորհրդակցություններ, որոնց ընթացքում ընդունել են հայտարարություն. մասնավորապես, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին՝ կողմերն ընդգծել են բացառապես խաղաղ միջոցներով առկա հարցերի լուծման կարևորությունը՝ կայուն խաղաղության հասնելու և տարածաշրջանային կապակցվածությունն ու Հարավային Կովկասում համագործակցությունն ամրապնդելու համար։ Այս առնչությամբ երկուստեք կարևորվել է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության, փոխադարձության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների հարգման անհրաժեշտությունը։ 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am