Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Անկլավային եւ ոչ անկլավային գյուղերը, որոնք Ադրբեջանն է պահանջում, ՀՀ ինքնիշխան տարածքում չեն․ վարչապետ

Անկլավային եւ ոչ անկլավային գյուղերը, որոնք Ադրբեջանն է պահանջում, ՀՀ 
ինքնիշխան տարածքում չեն․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այն գյուղերը, որոնք Ադրբեջանը պահանջում է, երբեք չեն եղել ՀՀ ինքնիշխան տարածքում։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 12-ի ասուլիսին Փաշինյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին՝ պահանջելով հայկական կողմից իրենց վերադարձնել Տավուշի մարզի 4 գյուղ, ընդգծեց, որ Հայաստանի տարածքում ադրբեջանական մամուլի կողմից բարձրաձայնվող գյուղերի անուններով գյուղեր երբեք չեն եղել ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև դրանից հետո։    

«Ասվում է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Տավուշի մարզի գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին», - ընդգծեց Փաշինյանը։

Նախ, վարչապետը նշեց, որ իր կարծիքով՝այդ հարցի շուրջ կա որոշակի շփոթ, որոշակի թերըմբռնում և թյուրըմբռնում՝ առաջարկելով նախ արձանագրել, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը։ 

«Նախ արձանագրենք, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի այդ արձանագրումից ելնելով՝ կարողանանք հստակ ձևակերպել, թե որտե՞ղ, ինչպե՞ս Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ և որտե՞ղ է, որ, ըստ էության չունի կամ հնարավոր է՝ չունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ», - նշեց Փաշինյանը՝ ներկաներին ցույց տալով ՀՀ տարածքը՝ քարտեզի վրա և ընդգծելով, որ անկլավային եւ ոչ անկլավային գյուղերը, որոնք Ադրբեջանն է պահանջում, ՀՀ ինքնիշխան տարածքում չեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am