Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝ առաջատար. հայ գրականություն. փետրվար, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝  առաջատար. հայ 
գրականություն. փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ փետրվարի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Ռուբեն Եսայանի «Վանականներն ունեն գաղտնիք» գիրքը։ Գրքի  գործողությունները ծավալվում են Միացյալ Նահանգներում, բայց հերոսները հայ երիտասարդներ են, որոնք մեկնում են սովորելու՝ բնակվելով նույն տանը: Քաղաքում, որտեղ սովորում են հայ երիտասարդները գործում է վանական միաբանություն և հենց սկզբում վանականների և երիտասարդների ճանապարհները խաչվում են:

Երկրորդ տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ: Նրանում զետեղված փոքրիկ պատմությունները բարության զորեղ ուժի մասին են, այն մասին, թե ինչպես է մի աղջկա արած ֆեյսբուքյան գրառումը շատ արագ տարածում գտնում, մարդկանց հորդորում բարի գործեր անել և Երևանը դարձնում բարի գործերի քաղաք:

Համլետ Առաքելյանի «Ինչ տխուր է սակայն» բանաստեղծությունների ժողովածուն երրորդ տեղում է։ «Ինչ տխուր է սակայն»-ը զգացմունքների պատերազմ է: Գրքի շարքերը կառուցված են զգայությունների և ապրումների պայմանական բաժանումներով: Սա պոեզիա է մերօրյա մարդու մասին` տխուր, բայց ոչ հուսահատ։ Հենրիկ Էդոյանի կարծիքով՝ «Համլետ Առաքելյանը «Ինչ տխուր է սակայն» ժողովածուում փորձում է բանաստեղծական լեզվամտածողությամբ բացատրել և մեկնաբանել իր աշխարհի առեղծվածը»:

Ռաֆայել Մարգարյանի «Սպասիր ինձ երկնքում» գիրքը չորրորդ տեղում է։ Վերջում բոլորը կհանդիպեն այնտեղ՝ երկնքում․․․ Կհանդիպեն նրանք, ովքեր մի ամբողջ կյանք են սպասել հանդիպման՝ չհավատալով, որ այն կկայանա երբևէ․․․ Կհանդիպեն նրանք, ովքեր մինչ անվերջություն միասին լինելու խոստում էին տվել։ Մի օր բոլորն արժանանում են իրենց վաստակած սիրուն, եթե ոչ այստեղ, ապա վերևում․․․Մի օր բոլորը հասկանում են, որ կյանքը սիրելու մասին է, ապրելու համար սիրել է պետք․․․

Հինգերորդ տեղում է Մարկ Արենի և Վարս Չարենցի հեղինակած «Դարձյալ սիրո մասին» վեպը։ Վեպը հանճարեղ բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սևակի և Յաննի Ապպելի անմահ սիրո պատմությունն է։ Ազգակործան դաժան եղեռնի ծանր օրերին Սևակին փրկություն առաջարկող թուրք պաշտոնյային սառնասրտորեն մերժած Ռուբեն Սևակը գերադասում է դաժան մահը, քան հավատուրացության միջոցով իր կյանքը փրկելը...Որպես սիրո առանձին հուշարձան ներկայացվող «Դարձյալ սիրո մասին» գրքի յուրաքանչյուր էջ լի է հավերժական սիրով ու սիրո իմաստնությամբ...

Վեցերորդ հորիզոնականն է զբաղեցնում Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը»: Ոմանք նրան տեսել են Եվայի մերկությամբ, ոմանք՝ ծովափնյա, ինչ կա որ: Ոչինչ չէր լինի, եթե այդ պահին դուռը չբացվեր, և անակնկալ ներս չնայեր քիմիայի ուսուցչուհի Սոնա Միքայելյանը: Տեսածը տեսած էր, որ նշանակում է հաջորդ պահին այդ մասին պետք է իմանար տնօրենը, հետո ուսուցչանոցը, հետո ամբողջ դպրոցը…

Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների ընտրանին յոթերորդ տեղում է։ Թումանյանի ստեղծագործությունները հայ գրականության մնայուն էջերից են: Նրա պոեմները, լեգենդներն ու բալլադները հարստացրել են համաշխարհային գրականության գանձարանը, իսկ անմահ քառյակները համամարդկային արժեք ունեն: Քնարերգության մեջ արտահայտել է անհուն հայրենասիրություն և լավատեսություն՝ հնադարյան ու նոր Հայաստան աշխարհի ապագայի նկատմամբ:

Ութերորդ տեղում է Հովսեփ Վարդանյանի «Ագապի»-ն: «Ագապի» վեպը մի անմեղ սիրո պատմություն է, որի գլխավոր հերոսուհին՝ Ագապին, հարում է հայ լուսավորչական դավանանքին, իսկ նրա սիրած երիտասարդը՝ կաթոլիկ: Դավանանքների այդ անտագոնիզմում երիտասարդ աղջկա՝ Ագապիի և նրա սիրեցյալի՝ Հակոբի սիրո պատմությունը վերածվում է ողբերգության...«Ագապի» վեպը լույս է տեսել 1851 թ. Կ. Պոլսում՝ հայերեն տառերով, թուրքերեն լեզվով, և ուղիղ հարյուր տարի մնացել էր անհայտության մեջ:

Աշոտ Աղաբաբյանի «Սև Հովազ գիրքն իններորդն է։ Գիրքն Արցախյան պատերազմներն ու մեր օրերն ընդգրկող ժամանակների մասին պատմող գեղարվեստական վեպ է: Ներառում է 1996-2024թ հունվարի 10-ը տեղի ունեցած իրադարձությունները:

Վեպում առաջին անգամ ականատես, գործող պրոֆեսիոնալի վկայությամբ հեղինակը ցույց է տալիս, թե ինչու վերջին պատերազմում պարտվեցինք, և ամենակարևորը՝ ինչ պետք է անել այսօր, հենց հիմա՝ իրավիճակը մեր օգտին փոխելու համար: Վեպը նամակ է ամբողջ հայությանը, ուղերձ՝ բոլորին:

Հուսիկ Արայի «Եվ սերը ասաց» ժողովածուն  տասներորդն է։ «Եվ սերը ասաց» ժողովածուն մեր օրերի լավագույն սիրերգակներից մեկի՝ Հուսիկ Արայի սիրային բանաստեղծությունների մեկտեղումն է: Պարզ ու անմիջական, սրտի ճանապարհն ուղիղ գտնող բանաստեղծական տողն ամբողջանում է ավերված աշխարհում դեռ անաղարտ լույս ու մաքրությամբ, որ ուղղակի անդրադարձն է սիրած էակի, որ երբեմն հնչում է աղոթքի լեզվով: Սիրո գեղեցկությունն է՝ քաղաքի բացօթյա տարածության մեջ, Սիրո ազատությունը՝ մաքուր ու վայրի բնության մեջ:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

  

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր 424867428_7399668606751189_4247349440060317099_n-1024x756.jpg (46 KB) Ռուբեն Եսայան, «Վանականներն ունեն գաղտնիք»  Հեղ․հրատ 1000
2 0 «Բարի գործերի քաղաքը»  Բուկինիստ 154
3 նոր 1130043.jpg (32 KB)

Համլետ Առաքելյան, «Ինչ տխուր է սակայն» 

հեղ,հրատ 131
4 Նոր 00-00190704.jpg (139 KB)

Ռաֆայել Մարգարյան, «Սպասիր ինձ երկնքում»

 Հեղ. հրատ. 115
5 +3 Մարկ Արեն և Վարս Չարենց, «Դարձյալ սիրո մասին»  Բուկինիստ 107
6 * c1a900f8cbda60dd080b99f78c286c68.jpg (82 KB)

Վարդգես Պետրոսյան, «Վերջին ուսուցիչը»

Դարակ 73
7 * im_gradarany_tumanyan_yntrani-550x550.jpg (53 KB) Հովհաննես Թումանյան, Ընտրանի  Էդիթ Պրինտ 69
8 *

Հովսեփ Վարդանյան, «Ագապի»

Բուկինիստ 64
9 նոր 426453173_3178051455662754_4648927304683851301_n.jpg (270 KB)

Աշոտ Աղաբաբյան, «Սև Հովազ 2»

հեղ․հրատ 56
10 *

Հուսիկ Արա, «Եվ սերը ասաց» 

Անտարես 47

 «Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am