Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ՀՀ մի շարք բնակավայրերում ձյուն է, մառախուղ, կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ մի շարք բնակավայրերում ձյուն է, մառախուղ, կան փակ ու դժվարանցանելի 
ավտոճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայությունից:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։

Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Վարդենյաց լեռնանցքում ձյուն է, բուք և ցածր տեսանելիություն, Սպիտակ-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառման դեպքում)։

Լոռու, Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից) մարզերում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Հրազդանի, Աշոցքի, Ամասիայի, Արագածի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Դիլիջան, Ջերմուկ, Քաջարան և Սիսիան քաղաքներում տեղում է ձյուն:

Գորիս քաղաքում և «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am