Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

ԱՄՆ-ն հիպերձայնային հրթիռի հերթական փորձարկումն է անցկացրել

ԱՄՆ-ն հիպերձայնային հրթիռի հերթական փորձարկումն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները մարտի 17-ին անցկացրել է օդային բազավորման AGM-183A հիպերձայնային հրթիռի փորձարկումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին մարտի 20-ին հաղորդում է Defense News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցչին։

Նրա խոսքով՝ արձակումն իրականացվել է B-52H ռազմավարական ռմբակոծիչից, որն օդ է բարձրացել Գուամի Անդերսեն ռազմաօդային բազայից։

Հրատարակության զրուցակիցը չի հստակեցրել՝ արդյոք փորձարկումը հաջող է եղել, սակայն նշել է, որ «ստացվել են արժեքավոր, բացառիկ տվյալներ. փորձարկումը նախատեսված է մի շարք հիպերձայնային ծրագրերի հետագա զարգացման համար»։

«Մենք նաև հաստատել և բարելավել ենք մեր թեստավորման հնարավորություններն ու գնահատականները՝ առաջադեմ հիպերձայնային համակարգերի մշակումները շարունակելու համար», - հավելել է նա:

Հիպերձայնային այս հրթիռը ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու հիմնական ծրագրերից մեկն է՝ ստեղծելու օդային բազավորման հիպերձայնային զենք, որը կարող է թռչել Մախ 5-ից (ձայնի արագությունից ավելի քան հինգ անգամ մեծ արագություն) ավելի արագ և բարձր մանևրելու հնարավորություն ունի: Պարբերականը նշում է, որ Չինաստանը և Ռուսաստանը մեծ ներդրումներ են կատարել իրենց սեփական հիպերձայնային զենքի մեջ, և Պենտագոնը գտնվում է Կոնգրեսի ճնշման տակ՝ ավելի մեծ առաջընթաց ցույց տալու Միացյալ Նահանգների սեփական հնարավորությունները զարգացնելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am