Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Իռլանդիայի վարչապետը հրաժարական է տալիս

Իռլանդիայի վարչապետը հրաժարական է տալիս

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեո Վարադկարը անակնկալ հայտնել է Իռլանդիայի վարչապետի և իշխող «Ֆինե Գել» կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իռլանդական լրատվամիջոցները:

Մարտի 20-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:00-ին (Երևանի ժամանակով՝ 20։00-ին), նա մամուլի ասուլիս կանցկացնի, հայտնել են կառավարությունից:

Վարադկարի հեռանալը երեք կուսակցությունից բաղկացած կոալիցիայի ղեկավարի պաշտոնից համընդհանուր ընտրություններ անցկացնելու պահանջ չի առաջացնում․ նրան կարող է փոխարինել «Ֆինե Գել»-ի նոր ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am