Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Սալիվանը Կիևում հանդիպել է Զելենսկիի հետ

Սալիվանը Կիևում հանդիպել է Զելենսկիի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը չհայտարարված այց է կատարել Կիև և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Hill պարբերականը։

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակը հայտարարել է, որ Սալիվանի այցի նպատակն է «վերահաստատել ԱՄՆ-ի անսասան հանձնառությունն Ուկրաինային՝ Ռուսաստանի դաժան ներխուժման դեմ ինքնապաշտպանության գործում»։

Սալիվանը և Զելենսկին քննարկել են Կիևին Վաշինգտոնի օգնության տարբեր հարցեր, ինչպես նաև ընդգծել են Կոնգրեսի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության կարևորությունը։

Ըստ The Washington Post-ի՝ Ուկրաինայում սպառազինության և զինվորների պակաս կա, և երկրի առջև ծառացած խնդիրների պայմաններում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դեռ չի հաստատել անվտանգության աջակցության փաթեթը, որը ներառում է 60 միլիարդ դոլարի օգնություն Կիևին։

Սալիվանը Զելենսկիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ կայացած ասուլիսում վստահություն է հայտնել, որ այդ օգնությունը կհասնի Ուկրաինային։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am