Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

ՄԱԿ-ն ընդունել է արհեստական բանականության վերաբերյալ առաջին բանաձևը

ՄԱԿ-ն ընդունել է արհեստական բանականության վերաբերյալ առաջին 
բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը միաձայն ընդունել է առաջին բանաձևն արհեստական բանականության (AI) գլոբալ կարգավորման վերաբերյալ։ Այն երկրներին կոչ է անում պաշտպանել մարդու իրավունքները, անձնական տվյալները և հետևել AI-ին՝ ռիսկերի հայտնաբերման նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Բանաձևը, որը պարտադիր ուժ չունի, առաջարկել է Միացյալ Նահանգները, դրա համահովանավորներն են Չինաստանը և 120-ից ավելի երկրներ։

«Այսօր ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բոլոր 193 երկրները խոսել են մեկ ձայնով և միասին որոշել են կառավարել արհեստական բանականությունը, այլ ոչ թե թույլ տալ, որ այն կառավարի մեզ», - ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։

Ըստ բանաձևի՝ արհեստական բանականության համակարգերի «ոչ պատշաճ կամ չարամիտ նախագծումը, մշակումը, տեղակայումը և օգտագործումը...․ վտանգներ են ստեղծում» և կարող են վնասել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը։

Նոյեմբերին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և ավելի քան մեկ տասնյակ այլ երկրներ ներկայացրին առաջին մանրամասն միջազգային համաձայնագիրն՝ ուղղված արհեստական բանականությունը խարդախ դերակատարներից պաշտպանելուն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am