Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Իսրայելը համաձայնել է բանտարկյալներին պատանդների հետ փոխանակելու գործարքին և սպասում է ՀԱՄԱՍ-ի պատասխանին. CNN

Իսրայելը համաձայնել է բանտարկյալներին պատանդների հետ փոխանակելու 
գործարքին և սպասում է ՀԱՄԱՍ-ի պատասխանին. CNN

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կատարում ընթացող բանակցությունների վերջին փուլի արդյունքներով Իսրայելը համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկին, որի շրջանակներում Իսրայելում բանտարկված շուրջ 700 պաղեստինցիներ կփոխանակվեն պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ պահվող 40 իսրայելցի պատանդների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ի վերլուծաբանը՝ նշելով, որ ՀԱՄԱՍ-ի պատասխանը կարող է տևել մեկից երեք օր։

Ըստ հրապարակման՝ 700 բանտարկյալներից 100-ը, որոնց Իսրայելը համաձայնել է ազատ արձակել, դատապարտված են ցմահ ազատազրկման Իսրայելի քաղաքացիների սպանելու համար։

Ըստ CNN-ի վերլուծաբան Բարաք Ռավիդի՝ առաջարկը ներկայացրել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Բիլ Բըրնսը, որը Դոհայում էր, որտեղ միջնորդների միջոցով բանակցություններ են ընթանում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև։

Այս ամիս ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը պահանջել էր 700-1000 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Իսրայելն այն ժամանակ այդ պահանջները բնութագրել էր որպես «զավեշտալի» և «անհեթեթ»։

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին՝ այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 253-ին։ Իսրայելն այդ հարձակումից հետո ռազմական գործողություններ է սկսել անկլավում, որի հետևանքով զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 32 200-ը, ավելի քան 74 500 մարդ վիրավորվել է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am