ՀՀ նախագահի հետ հանդիպմանը Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման՝ Վրաստանի հանձնառությունը
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո կիսվել է իր տպավորություններով՝ մեկնաբանելով, որ քննարկումները նվիրված են եղել հայ և վրաց ժողովուրդների միջև հարատև բարեկամության ամրապնդմանն ու ռազմավարական գործընկերության կարևոր դերի ընդգծմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վրաստանի վարչապետը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Վերահաստատելով տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման Վրաստանի հանձնառությունը՝ մենք նաև ուսումնասիրեցինք ընդլայնված համագործակցության ուղիները՝ նպատակ ունենալով մեր երկկողմ հարաբերությունները նոր բարձունքների հասցնել ու նպաստել փոխադարձ բարգավաճմանը»,- գրել է Կոբախիձեն։
It was a pleasure to meet with President @President_Arm during my first official visit to. Our discussions were dedicated to strengthening the enduring friendship between our nations and emphasizing the crucial role of our strategic partnership. Reaffirming 's commitment to… pic.twitter.com/RPQKh9Zpeb
— Irakli Kobakhidze (@PM_Kobakhidze) March 25, 2024
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում