Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Հայաստանի ազգային արխիվի 100-ամյակը նշանավորվել է միջազգային գիտաժողովով

Հայաստանի ազգային արխիվի 100-ամյակը նշանավորվել է միջազգային 
գիտաժողովով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարարության «Հայաստանի ազգային արխիվ»-ը նշում է ստեղծման 100-ամյակը: Մարտի 26-28-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային համաժողովի հետ համագործակցությամբ կազմակերպվել է «Արխիվներ՝ մարդկության հիշողությունը» միջազգային գիտաժողովը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը բացման ելույթում նշել է, որ Ազգային արխիվը դարձել է հայ ժողովրդի պատմական հիշողությունը կրող ու պահպանող շտեմարան, որին վերապահված է պահպանել, նորոգել, նոր կյանք ու շնչառություն տալ փաստաթղթերին։

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանն ընդգծել է, որ Ազգային արխիվի ստեղծումը եղել է կարևոր ու նշանակալից իրադարձություն, որն ազդակ է հաղորդել հայ ժողովրդի պատմության, գիտության զարգացմանն ու պատմամշակութային ժառանգության պահպանմանը:

Ազգային արխիվի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստան են ժամանել Արխիվների միջազգային խորհրդի, ԱՄՆ, ՌԴ, Հնդկաստանի, Ղազախստանի, Հունաստանի, Բուլղարիայի, Մոլդովայի, Ուզբեկստանի և Տաջիկստանի արխիվների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Միջազգային գիտաժողովի շրջանակներում Հայաստանի ազգային արխիվը ներկայացրել է արխիվային փաստաթղթերի ցուցադրություն, որի առիթով հրատարակվել է Հայաստանի ազգային արխիվում պահվող արժեքավոր փաստաթղթերի պատկերագիրք։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am