Ֆրանսիացի պատգամավորներն ու դեսպան Դըկոտինյին ծանոթացել են Սոթքի ոսկու հանքի շրջակայքի անվտանգային իրավիճակին
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Հայաստան ժամանած ֆրանսիացի պատգամավորները ծանոթացել են Սոթքի ոսկու հանքավայրի շրջակայքում տիրող անվտանգային իրավիճակին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրառում է արվել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։
We were glad to host the Ambassador of France to Armenia Olivier Decottignies @O_Decottignies and the Members of @AssembleeNat in Martuni. We shared insights on our activities in the area and the security developments in the Sotk gold mine. pic.twitter.com/BSfWvmZD7d
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) March 27, 2024
«Ուրախ էինք Մարտունիում (խմբ․ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք) հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և Ֆրանսիայի Ազգայի ժողովի պատգամավորներին։ Նրանց հետ կիսվել ենք այդ հատվածում մեր գործունեությամբ և Սոթքի ոսկու հանքավայրի շրջակայքում անվտանգային զարգացումներով»,- նշվում է գրառման մեջ։
Հայաստան ժամանած ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակության կազմում են Ֆրանսիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ղեկավար Ան Լորենս Պետելը, բարեկամական խմբի փոխնախագահ Ժան-Ֆրանսուա Պորտարիեն, պատգամավորներ Էլիսա Մարտինը, Հերվի
Դե Լեպինյոն, Լիլիանա Տանգին, Սիլվիե Բոնետը և Քլեռ Գիչարդը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում