Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան ցանկանում են արգելափակել նավթի անօրինական մատակարարումները Հյուսիսային Կորեա

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան ցանկանում են արգելափակել նավթի անօրինական 
մատակարարումները Հյուսիսային Կորեա

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն և Հարավային Կորեան ստեղծել են աշխատանքային նոր խումբ, որի նպատակն է Հյուսիսային Կորեային խանգարել նավթ ստանալ՝ շրջանցելով ՄԱԿ-ի պատժամիջոցները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Նպատակային խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել մարտի 27-ին, Վաշինգտոնում: Դրան մասնակցել են դիվանագիտության, հետախուզության, պատժամիջոցների և ծովային մատակարարումների համար պատասխանատու նախարարությունների ու գերատեսչությունների 30-ից ավելի պաշտոնյաներ։

«Նավթը կարևոր ռեսուրս է Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային մշակումների և նրա ռազմական հզորության համար», - ընդգծվում է հայտարարության մեջ:

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ Սեուլն ու Վաշինգտոնը մտահոգություն են հայտնել Ռուսաստանի կողմից ԿԺԴՀ-ին նավթի հնարավոր մատակարարումների առնչությամբ և քննարկել են այն ուղիները, որոնցով կարելի է «կասեցնել Մոսկվայի և Փհենյանի միջև անօրինական համագործակցությունը»։

Որպես հնարավոր միջոց քննարկվում են երկրորդային պատժամիջոցները, ինչպես նաև վերահսկողության գործընթացում մասնավոր հատվածի ու երրորդ կողմերի ներգրավումը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանափակումների համաձայն, որոնք սահմանվել են Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի և հրթիռային ծրագրերի վրա, Փհենյանը կարող է ներկրել տարեկան 4 միլիոն բարել նավթահումք և 500,000 բարել վերամշակված նավթ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am