Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Մակրոնի և Սի Ծինփինի հանդիպմանն ընդառաջ՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարը Պեկինում հանդիպել է իր չինացի գործընկերոջը

Մակրոնի և Սի Ծինփինի հանդիպմանն ընդառաջ՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարը 
Պեկինում հանդիպել է իր չինացի գործընկերոջը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի իր գործընկեր Վան Իի հետ՝ երկու երկրների ղեկավարների՝ մայիսին Փարիզում նախատեսված հանդիպմանն ընդառաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Euronews-ը։

Ըստ Սեժուրնեի՝ կողմերը քննարկել են իրենց տնտեսական հարաբերություններն «ամրապնդելու և վերահավասարակշռելու ցանկությունը»։

Հրապարակման համաձայն՝ Սեժուրնեն արտահայտել է եվրոպացի պաշտոնյաների հիմնական մտահոգությունները՝ կապված այն բանի հետ, որ չինական մատչելի էլեկտրական մեքենաների հոսքը կարող է ազդել Եվրոպայում ավտոարտադրության և աշխատաշուկայի վրա։

Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Ըստ Սեժուրնեի՝ Ֆրանսիան ակնկալում է, որ Չինաստանը «հստակ ուղերձներ կփոխանցի Ռուսաստանին»։ Euronews-ը նշում է, որ առայժմ Չինաստանի դիրքորոշումը, կապված Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների հետ, պարզ չէ։ Սեժուրնեն նշել է, որ Ֆրանսիան վճռական է սերտ երկխոսություն պահպանել Չինաստանի հետ՝ նպաստելու Ուկրաինայում տևական խաղաղության հասնելու ուղիներ գտնելու գործընթացին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am