Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Քննարկվել է դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի պիլոտավորման ընթացքի զեկույցը

Քննարկվել է դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի 
պիլոտավորման ընթացքի զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում քրեակատարողական հիմնարկներում փորձարկվող՝ դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի վերաբերյալ ամփոփիչ քննարկմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարարի տեղակալը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը ծրագրի իրագործման շրջանակներում: Հանդիպմանը քննարկվել է Ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի պիլոտավորման ընթացքի մասին զեկույցը, որին հաջորդել է հարց  ու պատասխանը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին մասնակիցները քննարկել են հետագա քայլերը և ամփոփել քննարկման ընթացքում վեր հանված հարցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am