Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը տոնում է ծննդյան 60- ամյակը

Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը տոնում է ծննդյան 60-
ամյակը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նշում է ծննդյան 60-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լեգենդար մարզիկը Սեուլի Օլիմպիական խաղերի (1988 թվական), Եվրոպայի (1986 թվական), աշխարհի (1986 թվական) չեմպիոն է: 1985 թվականին ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: 1999-2019 թվականներին Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն էր և Հայ օլիմպիականների միության նախագահը: 2002 թվականից Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահն է: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր անդամ է:

«Արմենպրես» լրատվական գործակալության սպորտի բաժինը ևս շնորհավորում է անվանի մարզչին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am