Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Բարերար Տիգրան Իզմիրլյանի որդին և ՀՀ ԱՍՀ նախարարն այցելել են Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն

Բարերար Տիգրան Իզմիրլյանի որդին և ՀՀ ԱՍՀ նախարարն այցելել են Մարի 
Իզմիրլյանի անվան մանկատուն

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի բարերար Տիգրան Իզմիրլյանի որդին՝ Սարգիս Իզմիրլյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ, պրիլի 5-ին այցելել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն՝ ծանոթանալու խնամքի կենտրոնում իրականացված վերանորոգման աշխատանքներին և տրամադրվող ծառայություններին։ 

m2.jpg (145 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նախարար Նարեկ Մկրտչյանի, նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի, «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանի, «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են հաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

m3.jpg (186 KB)

Ըստ աղբյուրի՝ նախարար Մկրտչյանը ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթությունները՝ մասնավորապես, շեշտելով խնամքի հաստատության սաներին տրամադրվող ծառայությունների շարունակական բարելավման կարևորությունը։ Այս համատեքստում քննարկվել են «Մարի Իզմիրլյանի անվան հիմնադրամի» հետ հետագա համագործակցության ուղղությունները՝ ընդգծելով երեխաների լավագույն շահի ապահովման ուղղությամբ համատեղ ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը։  

Նշվում է, որ «Արաբկիր» ԲԿ տնօրեն Արա Բաբլոյանը ներկայացրել է բուժհաստատության նախաձեռնությամբ իրականացվելիք պիլոտային ծրագրի մանրամասները, որի շրջանակում բժշկական կենտրոնի բժիշկներն (ֆիզիոթերապեվտ, հոգեբան, բժիշկ-վերականգնողաբան) անհրաժեշտ մասնագիտական ծառայություններ կտրամադրեն և համապատասխան աշխատանքներ կտանեն մանկատան շուրջ 30 երեխայի հետ՝ նպաստելով վերջիններիս լիարժեք սոցիալականացմանը։   

ՀՀ ԱՍՀ նախարարության տեղեկացմամբ՝ «Իզմիրլյան» հիմնադրամի և «Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամի միջոցով վերանորոգվել է «Իզմիրլյանի անվան մանկատան» 5 մասնագիտական սենյակ․ բարեկարգվել ու կահավորվել է նաև ֆիզիոթերապիայի համար նախատեսված տարածքը։

m4.jpg (183 KB)

m5.jpg (163 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am