Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Խրախուսելի է, որ տարեցտարի ավելանա կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում. ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը  

Խրախուսելի է, որ տարեցտարի ավելանա կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում. ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը

 

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ նշելով, որ կին քաղաքական գործիչների և քաղաքական կյանքում ներգրավված մասնագետների աշխատանքը տվել է մեր երկրին շրջադարձային արդյունքներ, և խրախուսելի է, որ տարեցտարի միայն ավելանա կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից։

ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:   

Դուք պարգևում եք կյանք, ջերմությամբ եք լցնում այն ընտանիքը, որտեղ ծնվել եք, նվիրում եք սեր և հոգատարություն ու այդպիսով սկիզբ տալիս և կարգավորում կյանքի շարունակական ընթացքը: 

Մեծագույն հաճույք է ականատես լինել կանանց հաջողություններին կրթության, քաղաքականության, գործարարության, բժշկության և ցանկացած այլ ոլորտում, որտեղ նրանք գործունեություն են ծավալում: 

Ցանկանում եմ շեշտել նաև, թե որքան հատկանշական է ձեր դերը մեր երկրի քաղաքական կյանքում: Կին քաղաքական գործիչների և քաղաքական կյանքում ներգրավված մասնագետների աշխատանքը տվել է մեր երկրին շրջադարձային արդյունքներ, և խրախուսելի է, որ տարեցտարի միայն ավելանա կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում: 
  
Սիրելի՛ կանայք, 
  
Եղե՛ք առողջ, երջանիկ, ներդաշնակ, սիրված և շարունակե՛ք լուսավորել աշխարհը ձեր քնքշությամբ, հոգատարությամբ ու նպատակասլացությամբ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am