Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Պայթյուն Թբիլիսիի հրաձգարանում. զոհվածների և տուժածների թվում են ՆԳՆ աշխատակիցներ

Պայթյուն Թբիլիսիի հրաձգարանում. զոհվածների և տուժածների թվում են ՆԳՆ 
աշխատակիցներ

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թբիլիսիի Իսանի շրջանի Բոչորմա փողոցում գտնվող Battleground հրաձգարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Վրաստանի ՆԳՆ մեկ աշխատակից, ևս երկուսը վիրավորվել են: Այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սպուտնիկ Գրուզիա»-ն, պայթյունի մասին տեղեկատվությունը ԶԼՄ-ներում հայտնվել է ապրիլի 7-ի կեսօրին: Պայթյունի վայրում երկու մարդ Է զոհվել, չորսը հոսպիտալացվել են։ Տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է։

«Հրշեջները դեպքի վայրից դուրս են բերել երկու զոհվածի և չորս վիրավորի, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է։ Զոհվածներից մեկը ՆԳՆ աշխատակից է։ Տուժածներից երկուսը ՆԳՆ աշխատակիցներ են, մեկը՝ Battleground խանութի աշխատակից»,- հայտնել են գերատեսչությունից։

Վրաստանի ՆԳՆ-ն ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:

Պայթյունի հետաքննությունն իրականացվում է «էլեկտրա - կամ ջերմաէներգիայի, գազի, նավթի կամ նավթամթերքի օբյեկտներում անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու կամ ավելի մարդու մահվան» հոդվածով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am