Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Հայաստանը սպասում է Ադրբեջանի պատասխանին խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկների վերաբերյալ․ Կոստանյան

Հայաստանը սպասում է Ադրբեջանի պատասխանին խաղաղության պայմանագրի 
շուրջ իր առաջարկների վերաբերյալ․ Կոստանյան

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը սպասում է Ադրբեջանի արձագանքին խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ իր վերջին առաջարկների վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը մարտին Ադրբեջանին է փոխանցել իր նոր առաջարկները։

«Այս պահին սպասում ենք ադրբեջանական կողմի պատասխանին»,- նշեց Կոստանյանը։

Փոխնախարարի խոսքով՝ խնդիրն այն է, որ Ադրբեջանն ի վերջո որոշում կայացնի և համաձայնի երկու երկրների միջև ձեռք բերված սկզբունքներն արտացոլել խաղաղության պայմանագրի նախագծում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am